Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               

Միքայել Մինասյան. Մոտենում է այն օրը, երբ Արցախը դե ֆակտո չի լինի, այդ օրվանից կսկսվի «Իմ քայլին» պատասխանատվության ենթարկելու համահայկական օպերացիան

Միքայել Մինասյան. Մոտենում է այն օրը, երբ Արցախը դե ֆակտո չի լինի, այդ օրվանից կսկսվի «Իմ քայլին» պատասխանատվության ենթարկելու համահայկական օպերացիան
13.11.2020 | 14:27

Վերջին 100 տարում հազիվ էինք դուրս եկել զոհի կարգավիճակից։ Հազիվ էինք սովորել լինել հաղթանակած ազգի զավակներ։ Սփյուռքահայերը, գալով հայրենիք, հպարտանում էին, թե գնում են երկու հայկական պետություններ այցի։ Հիմա բոլորը նվաստացած են։ Կորցրել են իրենց արժանապատվությունը՝ ֆեյսբուքում գրել է Միքայել Մինասյանը։

«Ռուսաստանահայերը, որ լինելով մեծաքանակ ու ազդեցիկ, օգնելով ու ներդրումներ անելով Հայաստանում և Արցախում, այսօր գետինն են մտնում, տեսնելով հրճվող ադրբեջանցիներին, և հազիվ են զսպում, որ չսկսեն ազգամիջյան պատերազմ Մոսկվայում։ Ամերիկահայերը, որ ունենալով սեփական լոբբին, սենատորներին ու կոնգրեսականներին, այսօր շվարած մնացել են, գետինն են մտնում, տեսնելով հրճվող թուրքերին, հազիվ են զսպում, որ չսկսեն բախումներ Վաշինգտոնում։ Ֆրանսահայերը, որ ամեն ինչ արեցին ու քաղաք առ քաղաք ճանաչել էին տալիս Արցախի անկախությունը, հիմա չգիտեն ինչ պատասխանեն իրենց ֆրանսիացի ընկերներին։


Արցախցիները, որոնք այսօր հայրենազրկվել են, ընտանիքներ, որոնք չունեն ամուսին, ապագա ու երեխաներով հանդերձ հայտնվել են դրսում, նվաստացած են։
Հայաստանի հայերը, որոնք հավատացել են քո Արծրունի ամեն մի ստին, ովքեր ամեն օր հավատում էին, որ հաղթելու են ու հիմա իրենց ասել ես, որ եղել են վախկոտ ու պատերազմից թռած։


«Իմ քայլը» դեռ տաք է։ «Իմ քայլում» դեռ չեն հասկանում։ Այն, ինչ արեց Նիկոլը ու այն, ինչ անում են իրենք՝ հայ ժողովրդի պատմության մեջ դեռ ոչ մի քաղաքական ուժ չի արել։ Ու կգա ժամանակը, իսկ այն մոտ է, որ «Իմ քայլը» պատասխան կտա այս համազգային նվաստացման համար։ Որովհետև հնարավոր չի լինի խաբել, ֆեյքերով շեղել, բանսարկել։ Որովհետև մոտենում է այն օրը, երբ Արցախը դե ֆակտո չի լինի։ Այդ օրվանից կսկսվի «Իմ քայլին» պատասխանատվության ենթարկելու համահայկական օպերացիան։ Չե՛ն մարսելու։
Ու սա ես չեմ ասում։ Արդեն կան հազարավոր ասողներ՝ ավելի զայրացած, ավելի նսեմացած ու հաշվեհարդար անելու պատրաստ արժանապատիվ հայեր»,- գրել է Միքայել Մինասյանը։

Դիտվել է՝ 3064

Մեկնաբանություններ